Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է լքել պապական գահը

16

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է լքել պապական գահը փետրվարի 28-ին: Բենեդիկտոս 16-րդն այդ մասին հայտարարել է կրոնական արարողություններից մեկի ժամանակ՝ Օտրանտո քաղաքի նահատակների սրբացման ընթացքում: Հռոմի Պապը նշել է, որ գահը լքում է իր տարիքի և վատառոջության պատճառով: Հայտնում է CNN-ը:

Նշենք, որ Հռոմի Պապը վերջին անգամ գահից հրաժարվել էր 1415թ.-ին:

Հռոմի Պապը գահից հրաժարվելու իրավունք ունի, ընդ որում՝ այդ գործընթացը որևէ մեկի հաստատման կարիքը չունի: Գահից հրաժարվելու միակ պայմանը պապի ազատ կամքն է:

Հիշեցնենք, որ 86-ամյա Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն է, գահին է 2005-ի ապրիլից: