Հունվարի 10-ին՝ ԵԱՀԿ մշտադիտարկում

3

ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ, հունվարի 10-ին կանցկացվի մշտադիտարկում: Տեղեկացնում է 1news.az-ը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Եվգենի Շարովը։ Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ժիրի Աբերլեն։