«Հումանիզմի հուշարձանը» Թուրքիայից Գերմանիա

18

Բեռլինյան ռեստորանի սեփականատեր, էթնիկ թուրք Ադնան Օրալը ցմտադիր է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Կարսից Գերմանիայի մայրաքաղաք: Գրում է SPIEGEL-ը:

2011-ի հունվարին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը հուշարձանն անվանել է «անճոռնի» և հրահանգ տվել, որպեսզի այն ապամոնտաժեն: Մեհմեդ Աքսոյի երկու 35-մետրանոց արձանները խորհրդանշում են հայ-թուրքական բարեկամությունը:

Օրալն ասել է, որ հուշարձանը Գերմանիա է տեղափոխելու. «Իմ անձնական գումարներով եմ գնելու, հետո էլ հայերի օգնությամբ կտեղափոխեմ»: Նա նշել է, որ Գերմանյան նույնպես պատասխանատու է 1915 թ-ի ցեղասպանության հարցում, քանի որ տեղյակ է եղել այդ մասին:
Կարսում «Հումանիզմի հուշարձանն» արդեն մասնակի ապամոնտաժվել է` չնայած թուրք մտավորականության բողոքին: