Հովհաննիսյանը Սաֆարյանի հետ համամիտ չէ

8

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ համաձայն չէ որոշ քաղաքական գործիչների հետ . «Ստոպայի հետ համաձյան չեմ, համաձայն չեմ Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Վարդան Օսկանյանի և իրենց սպասարկող լրատվամիջոցների հետ»,-ասաց նա: Հովհաննիսյանը մասնավորեցրեց Ստյոպա Սաֆարյանին, ում կարծիքներն ու տեսակետները վերջին ժամանակահատվածում չեն համընկնում առաջնորդի տեսակետների հետ: Այդ երևույթը հատկապես նկատվեց առ այն, որ կայքերից մեկնին տված հարցազրույցում Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցում «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»` հավելելով, որ թե՛ Հմայակ Հովհաննիսյանի, թե՛ Վարդան Օսկանյանի հարցազրույցները, նրանց չքննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը վկայելու են գալիս, որ ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ Ռոբերտ Քոչարյանի:

«Ժառանգության» առաջնորդը համամիտ չէ նաև Սաֆարյանի այն տեսակետի հետ, որ «Ժառանգությունը» տեղամասային հանձնաժողովներում իր 50 տեղերը ՀՀԿ–ին զիջել է լիցենզավորված մասնագետներ չունենալու պատճառով, շեշտելով, որ դա պարզապես համակարգչային վրիպակ է: