Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

4

«19 տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, եւ իբրեւ արդյունք` նորօրյա հաղթանակների խորհրդանշական օր:

Հայրենական մեծ պատերազմն ու արցախյան հերոսամարտը հայ զինվորի` իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են: Ժամանակը ցույց է տվել, որ այդ երկու պատերազմների միջեւ ընկած շուրջ կեսդարյա ժամանակահատվածում եւ այսօր էլ հայ զինվորի կամքն ու ոգին անկոտրում են»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: