Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի14-ին

1

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Պարոն Աբրահամյանն ընդունել է ՀՀ Նախագահի առաջարկը եւ իր կողմից առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պաշտոնապես կներկայացնի Ազգային ժողովի առաջիկա նիստում` նոյեմբերի 14-ին։