Հովիկ Աբրահամյանը Աժ նախագահ

10

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ Գերագույն մարմնի և խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, իսկ փոխխոսնակների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի:

Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ նախագահի ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ պաշտոն կունենա՝ նախկինում ղեկավարած ունեցած 4 մշտական հանձնաժողովները:

«Վարչապետի և նախարարների վերաբերյալ քննարկումը տեղի կունենա կուսակցության հաջորդ նիստում»,- ընդգծեց նա: