Երկրագնդի բնակչությունը արդեն այս տարվա հոկտեմբերի 31-ին կանցնի 7 մլրդ-ի սահմանը: Այս տվյալները հաղորդում է ՄԱԿ-ի ազգաբնակչության ֆոնդը: Հիմնական հարցումներն անցկացվել են Աֆրիկայի և Ասիայի ամենաղքատ երկրներում, այս տեմպերով, եթե շարունակվի, ապա մոտ ապագայում նրանք անպայման բախվելու են ջրային, սննդամթերքի և աշխատատեղերի հետ կապված խնդիրների: Շատերի համար այս խնդիրները վաղուց իրականություն են դարձել, իսկ ջրային ռեսուրսների կառավարման միջազգային իստիտուտը կանխատեսում է, որ 2025 թ-ին երկիր մոլորակի 1.8 մլրդ բնակիչներ բնակվելու են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ջրային ռեսուրսների մեծ պակաս է լինելու, այս մասին գրում է Daily Telegraph-ը:
Դեմոգրաֆները նշում են, որ վերջին 200 տարվա մեջ մոլորակի բնակչությունը ավելացել է 7 անգամ: Նշվում է, որ 1959-ին երկրի վրա բնակվում էր 3 մլրդ մարդ, 1974-ին` 4 մլրդ, 1987-ին` 5 մլրդ, 1998-ին` 6-մլրդ: Փորձագետների կարծիքով 2025-ին երկիր մոլորակի վրա կբնակվի արդեն 8 մլրդ մարդ, իսկ 2083-ին` 10:
Բայց միաժամանակ Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում և Ճապոնիայում բնակչության թիվը նվազում է: Այստեղ մեկ կնոջը հասնում է «1.5 երեխա» և ավելի քիչ, մինչդեռ Աֆղանստանում և Աֆրիկայում այս ցուցանիշը 3 անգամ գերազանցում է: Եթե նման միտումներով շարունակվի, ապա ՄԱԿ-ը կանխատեսում է, որ աշխարհը էական փոփոխությունների կենթարկվի:













