Հին բաները կներկայացվեն նոր ձևով

12

Սարգսյան-Ալիև հերթկան հանդիպումից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նոր ակնկալիքներ չունի:

-Ի՞նչ ակնկալիք ունեք Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումից:

-Ոչ մի ակնկալիք բացարձակապես չունեմ: Այս հանդիպումները դառնում են Ռուսաստանի կողմից վերցված ոչ ֆորմալ պարտականությունների իրականացում:

-Տիկի’ն Ալավերդյան, նմանատիպ բազամթիվ հանդիպումներն արդյոք տվե՞լ են որևէ արդյունք:

-Հարցն այն է, որ այս հանդիպումները Ադրբեջանի համար զսպանակ են դարձել, դա մի մեծ նպատակ է, որին կոչված է հանդիպումները: Հանդիպումների ընթացքում «ոչ պատերազմին» սկզբունքն է գործում Ադրբեջանի կողմից:

-Բայց նախորդ հանդիպումից անմիջապես հետո, հրադադարի կոպիտ խախտում է արձանագրվել, արդյո՞ք դա «հաշիվ չէ»:

-Հրադադարի խախտումն այլ է, պատերազմն` այլ:

-Հնարավոր չէ՞, որ հրադադարի խախտումը մի օր, Աստված մի արասցե, բերի պատերազմի:

-Այս հանդիպումները կարծում եմ, թույլ չեն տա, որ զինադադարի խախտումները վերաճեն պատերազմի:

-Դուք` որպես քաղաքականության մեջ երկար տարիների փորձ ունեցող մարդ, կո՞ղմ եք նմամատիպ հանդիպումներին:

-Ես միշտ էլ ցանկացած կոնտակտներին կողմ եմ, միայն մեկ վերապահում ունեմ այս դեպքում:Երբ Հայաստանը ընդգրկվում է այդ կազմի մեջ, ինչու չի բարձրաձայնում, որ Ղարաբաղը ևս մասնակցի այդ հանդիպումներին:

-Եթե մասնակցի, ի՞նչ կփոխվի:

-Եթե մասնակցի, ես այդպիսի հանդիպմների մեջ կտեսնեմ առաջադիմություն:Այդ դեպքում Արցախը կվերականգնի լիարժեք կարգավիճակը: Ես բացասական եմ համարում, որ Արցախը չի մասնակցում այդ հանդիպումներին: Չի մասնակցում Արցախը, չեն փոխվում հիմքերը:

-Տիկի’ն Ալավերդյան, գուցե այս անգամ նորություններ լինեն, չե՞ք կարծում:

-Չեմ կարծում, թե նորություններ լինեն: Դիվանագիտական լեզուն այնպիսին է, որ հին բաները կներկայացվեն նոր ձևով: Կլինի փոփոխություն, եթե ասենք` Մադրիդյան կոչվող սկզբունքերը ևս քննարկվեն, այնպես, ինչպես հարկն է, եթե շատրերը ճիշտ են համարում դրանք, ես ասեմ, որ ինձ համար, դրանք ոչ ռեալիստիկ են:

-Ո՞ր կետերի մասին է խոսքը:

-Մեջտեղ կբերվեն օկուպացված տարածքների շուրջ ձևակերպումներ, ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցի կողմից հաստատված որոշումներ, որտեղ նշվում է հայկական կողմի պարտականությունների մասին: Բազմաթիվ բազմիմաստ արտահայտություններ, որոնք ես երբեմն անիմաստ եմ համարում: