«Հավատացեք, բայց փոխվողն ո՞վ ա»…

7

ՀՀԿ-ում հավանաբար հասկացել են, որ «Հայաստանն արդեն առաջ է գնացել», մնացել է մարդիկ հավատան ու փոփոխություններ կլինեն: Հիմա էլ անունը փոխել, դրել են «Հավատանք , որ փոխենք»: Ո՞վ հավատա տարիներ շարունակ «բանի տեղ չդրած» քաղաքացին: Ու հավատա երկար տարիներ իշխանության ցուպը վերցրած ՀՀԿ-ին, որ այսքան տարի չի կարողացել բան փոխել, հիմա՞ պիտի փոխի: Ինչո՞ւ: Մի՞թե զղջացել է Ազատիչը, մի՞թե խիղճը զարթնել է: Իսկ ընտրողներն էլ բնականաբար ու իրավացիորեն հոգնել են հավատալուց ու սպասելուց: «Ազատ Ձայն» լրատվականին մոտ կանգնած աղբյուների փոխանցմամբ, ՀՀԿ-ում գործերը փոք-ինչ լավ չեն, կուսակցության շարքերն անցած քաղաքացիները հետ են վերադարձնում կուսակցական տոմսերը: Թեև դա նրանց համար գուցե մանրուք կարող է լինել, չեմ ժխտում: Սակայն կան որոշ հանգամանքներ, որ թույլ են տալիս ենթադրել, թե ՀՀԿ-ում, մեղմ ասած, շփոթված են: Նախ իրենք էլ գիտեն, որ առաջիկայում ներիշխանական նոր զարգացումներն անխուսափելի են: Բացի այդ Ռոբերտ Քոչարյանը, որի քաղաքական ռեսուրսն այս պահին ԲՀԿ-ն է համարվում, հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու և նոր համաժողովրդական շարժում սկսելու մասին` քննադատելով ներկա իշխանության «ազգակործան» քաղաքականությունը: Եվ պարզ է, որ տասնյակ պաշտոնյաներ, զինվորականներ և օլիգարխներ կշրջվեն Քոչարյանի կողմը: Իսկ դա արդեն մեծ մինուս է ՀՀԿ-ի համար: Դժվար է ասել` այս տխուր իրավիճակից գլուխ կհանի Ազատիչը թե ոչ, ենթադրությունները թողնելով յուրաքանչյուրին, միայն կհավելենք, որ նա սրանից բարդ իրավիճակներից է գլուխ հանել: Մի բան սակայն պարզ է, ՀՀԿ-ն իր նախապես գծագրած ուղու վրա չպետք է մոռանա նաև հետընտրական զարգացումները, քանի որտեղ ՀԱԿ, էնտեղ դժգոհություն: Այդ է վկայում նախապես լայն քննարկումների պատճառ դարձած օրենքը` արտակարգ դրության ռեժիմի մասին: Դե ցուցակները կազմելն էլ մի փորձանք էր ՀՀԿ-ի համար: Նիստեր էր, որ անում էին: Էլ ցերեկով, էլ գիշերով: Չէին կարողանում մի հայտարարի գալ: Այ այդ ժամանակ չեմ ժխտում, խիղճը չէ, բայց Ազատիչի մտքի թռիչքն ու տղամարդկությունն էր բռնել, հայավարի մտածլակերպը: Մարդը ասել էր, որ չպետք է օլիգարխներ լինեն ապագա ԱԺ-ում: Բայց դե բոլորս էլ գիտենք, որ այդ նույն օլիգարխները մի լավ նեղած ու նեղացրած կլինեին:

Դե ի՞նչ: Պետք էր հակառակն անել, ընդգրկեցին նաև օլիգարխներին: Ու հենց այդտեղից էլ հավանաբար հիմք դրվեց կարգախոսին. «Հավատացեք, բայց փոխվողն ո՞վ ա»: