Հաստատվել է զինվորի ինքնասպանության փաստը

10

«Չենք լռելու»-ի հաղորդագրությքունըը տարածելուց հետո, որ Վաքնաձորի «Դուց»-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը փաստը, այս հաստատել է նաեւ Պաշտպանության նախարարությունը: «Դեկտեմբերի 3-ի, ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով»,- այս մասին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:

Նշվում է նաեւ, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: