Հաշմանդամները փողոցում են ընտրում

13

Մայրաքաղաքի թիվ 10/23 ընտրատեղամասում թեքահարթակների բացակայության պատճառով հաշմանդամները կամ չեն ընտրում կամ էլ փողոցում են ընտրում: Տիկին Ասյան էլ վառ օրինակ: Վերջինս Տերյան փողոցի խաչմերուկում ընտրություն կատարեց` տվյալ հանձնաժողովի նախագահի, վստահված անձանց ու դիտորդների մասնակցությամբ: Սակայն հասկանալի է, որ գաղտնիության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ տիկին Էլմիրան նշեց, որ դրանում իրենք մեղավորություն չունեն` դիմենք պատկառ մարմիններին: (Շուտով տեսանյութ)