Սեպտեմբերի 9-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Մասնակցում էր 5000-5500 մարդ:
Հանրահավաքին հաջորդել է մասնակիցների երթը: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն













