Հանդիպումը հետաձգվել է

6

ՀԱԿ-իշխանություն այսօր նախատեսված 5-րդ հանդիպումը հետաձգվել է: Որոշումը կայացել է պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի ու Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների միջև օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև: Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին»: