Հայ լեռնագնացները հաղթահարել են Էլբրուսի գագաթը

9

Հուլիսի 4-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացել և հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):

Ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ մինչև գագաթ վերելքը տևել է երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթը:

Հայկական թիմի կազմում եղել են Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը:
Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) և Դեմավենդը (5671մ):