Հայ-ադրբեջանական հարաբերությունները ամենալարվածը կլինեն 2013-2014թթ. Ա. Պապյան

18

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին մեծ հնարավորություններ կարող են բացվել Հայստանի համար, բայց, միևնույն ժամանակ, դա կարող է լինել մեզ համար մեծ կորուստների ժամանակաշրջան. «Այն ժամանակահատվածը, որ ՀՀ-ն այլոց քաղաքականությունն էր իրականացնում, մոտենում է իր ավարտին»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Պապյանը ընդգծեց դրանց կարևորության մասին՝ ասելով, որ կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև Միջին Արևելքի երկրների համար: Պապյանը վստահ է, որ 2015 թ. ընդառաջ՝ փորձ կարվի նորից մեջտեղ բերել հայ-թուրքական հարաբերությունները:

«Չվավերացված արձանագրությունների հիման վրա հարաբերություններ շարունակելուն դեմ եմ: ՀՀ-ն պետք է կարողանա,օգտվելով ավելի հայանպաստ մթնոլորտից, մի շարք հարցեր բարձրացնի»,- մեկնաբանեց Արա Պապյանը:

Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա բանախոսը հայտարարեց, որ 2013-2014 թթ. ամենալարվածը կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով, որովհետև իր հնարավորությունների վերջին շրջանին կմոտենա՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի նավթարդյութնաբերությունը կամաց-կամաց նվազում է: Իսկ Ադրբեջանը, ըստ Պապյանը, կորցնելով իր միակ առավելությունը Հայաստանի հանդեպ, պետք է Ղարաբաղի հարցը զենքով լուծի, ուրեմն պետք է փորձի այդ շրջանում, թեև դա ևս նպաստավոր շրջան չէ Ադրբեջանի համար, այդ շրջանում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ճակատով պատերազմը կդիտարկվի փորձ, եթե ոչ ցեղասպանության, ապա ազգային էթնիկ զտման: