Հայրիկյանը տագնապ է զգում

6

ՍԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ Կառավարության ծրագիրը նայելիս ոչ մի լուրջ քայլ չի տեսնում: Վերջինս այլ խնդիրներ ևս նկատում է. «Մենք շատ լուրջ ժողովրդագրական խնդիր ունենք, ոչ թե գնահատականներ եմ ուզում տալ, այլ հարցադրումներ, որոնց պատասխանները չեմ գտնում ազգային ծրագրում»,- ասում է Հայրիկյանը:

Խոսելով ներկա ԱԺ-ի մասին շեշտեց. «Մեր խորհրդարանն այսօր ավելի բազմերանգ է, եթե ծիածանը ունի 7 գույն և մենք ԱԺ-ում ունենք 6 գույն, մեկն էլ լիներ, ավելի բազմերանգ կլիներ, այդ մեկը, երևի, մենք պիտի լինեինք,- ընդգծեց նա` հավելելով,- սակայն ՀՀԿ-ն պառլամենտական մեծամասնություն է: Առողջ չի լինի որակական փոփոխություն ակնկալել»:

Սակայն, տեսնելով երկրում տիրող վիճակը, Հայրիկյանը որոշել է, այնուամենայնիվ, նախագահական ընտրություններին առաջադրվել և պատրաստ է աշխատել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կմտածեն երկրի ապագայի մասին: