Հայրիկյանը հիմա էլ հետ վերցրեց դիմումը ՍԴ-ից

5

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 11-ին իր փաստաբան Բաղդասարյանի միջոցով դիմել է Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու մասին իր նախորդ դիմումը հետ վերցնելու համար:

Հետ վերցնելու մասին դիմումի մեջ Հայրիկյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել: Հայրիկյանը նշեց, որ եթե ՍԴ-ն որոշեր հետաձգել ընտրություններրը, ապա հանցագործների մտադրությունը իրականություն կդառնար, հենց սա էլ դիմումը հետ վերցնելու պատճառ է հանդիսացել: