Հայտնի են Կրասնոդարի աղետից զոհված 6 հայի անունները

3

Հրապարակվել են Կրասնոդարի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհված 149 անձանց անունները: Նրանց թվում 6 հայ կա: Ստորև ներկայացնում ենք զոհված հայերի անունները:

1.Բոգոկյան Սուսաննա Ռաֆիկի
2. Դավթյան Զավեն Թևոսի 1968 թ..
3. Կապուստյան ( անունը հայտնի չէ)
4. Մեդոլյան Տատյանա Վասիլիի 1936 թ. Կրիմսկ
5. Շահբարյան Հովհաննես Գրիգորի. Նովոռոսիյսկ
6. Շահբարյան Լիդիա Ստեփանի, Նովոռոսիյսկ
Հուլիսի 7-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 7.200 տներ երեք քաղաքներում հայտնվել էին ջրի տակ, ինչի հետևանքով խաթարվել էին էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարումը:

Հիշեցնենք, որ Կրասնոդարի աղետից վերջին տվյալներով զոհվել է 172 մարդ: Դեռևս հրապարակվել են միայն 149 զոհերի անունները: