Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը և ԲԴՀ գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան այցերի ընթացքում ստորագրված պայմանագրերին, դրանցով ծավալված համագործակցությանը, որոնք ընդգրկում են առևտրի, ագրոբիզնեսի, խաղողագործության, այգեգործության և այլ բնագավառներ:
Քննարկվել են հեռանկարային մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են արդեն հաջողությամբ զարգացող խաղողագործությանը, Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանը, Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը:













