Հայաստանյան պատվրակությունը կմեկնի Բաքու «Եվրանեսթ»-ի նիստին մասնակցելու

7

Ապրիլի 2–4–ը հայաստանյան պատվրակությունն ամբողջական կազմով կմասնակցի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 2–րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Բաքվում:

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», հայկական պատվիրակությունները կազմված է 10 հոգուց, և անդամներն են Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, (պատվիրակության ղեկավար) , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայաստանի հանրապետական կոսւացկության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Մանվել Բադեյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը և այլոք:

Ըստ որոշ տեղեկությունների մեկնողների ցանկը դեռևս ամբողջականացված չէ, սակայն վաղն արդեն պատրաստ կլինի: