Հայաստանի մամուլն անազատ է

16

Freedom House-ի զեկույցի համաձայն` առավել քիչ միավորներ հավաքած երկրները համարվել են լավագույնը: Այս տարի առաջին տեղում Ֆինլանդիան է` 10 միավորով, երկրորդ և երրորդ տեղերը 11-ական միավորով կիսել են Նորվեգիան և Շվեդիան:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ունի 65 տուգանային միավոր և դասվել է անազատ մամուլ ունեցող երկրների շարքը: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանն առաջընթաց չի գրանցել, թեև նախորդ տարվանից մեկ տուգանային միավորով քիչ է հավաքել: Հայաստանն, ինչպես և 2010 թվականին, գտնվում է 146-րդ տեղում՝ կիսելով այն վերջերս հեղափոխություն ապրած և մամուլի ազատությունների ձգտող Եգիպտոսի հետ:

Մեր հարևան Վրաստանում մամուլը մասնակիորեն ազատ է ունի 55 միավոր և զբաղեցնում է 118-րդ տեղը: Մասնակի ազատ է նաև Թուրքիան՝ 54 միավոր, և զբաղեցնում է 112-րդ տեղը: Մեր մյուս հարևանը` Ադրբեջանը, 75 միավորով զբաղեցնում է 171-րդ տեղը, Ռուսաստանը 81 միավորով 173-րդ տեղում է։ Երկուսն էլ համարվում են անազատ մամուլ ունեցող երկրներ: