Հայաստանը իր պարտավորությունների տերն է

7

«Հայ-թուրքական հարաբերություններն այն ոլորտն է, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի կարծիք հայտնել»,- իր խոսքն այսպես սկսեց «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա հա-թուրքական հարաբերությունները 3 մասի բաժանեց` 1) արմատական, 2) ժեղեվրադական դիվանագիտության ոլորտ, 3) դրամաշնորհային քաղաքականությունն էր: Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան դեռևս 3 տարիք առաջ իր առջև խնդիր դրեց 0 հիմնախնդիր հարևանների հետ սկզբունքով շարժվել, սակայն այդ օրվանից սկսած մի շարք կարևոր երկրների հետ վատթարացրել է իր հարաբերությունները: Նախ Իսրայելի, հետո Սիրիայի, Եվրոպական միության երկրների, Իրանի , իսկ ահա վերջերս էլ ԱՄՆ-ի հետ: Իսկ ի տարբերություն Թուրքիայի «Հայաստանը ցույց տվեց միջազգային հանրությանը, որ նա իր սկզբունքների և իր պարտավորությունների տերն է»: Հարությունյանի խոսքով Թուրքիան միջազգային ասպարեզում կորցրել է իր իմիջը:
Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի համար 2-րդական էր հայ-թուրքական հարաբերությունները, որ դրանք դուրս թողեց իր խորհրարանական նստաշրջանի օրակարգից, քաղաքագետը նշեց. «Թուրքիայի համար առաջին կարևոր գործոնը քրդական գործոնն է, հետո հայկականը»:

Իսկ մեկ այլ հարցի, որ մեր երկրի որոշ ուժեր դեմ են հայ-թուրքական հարաբերություններին, Հարությունյանը չհակասեց, բայց շեշտեց, որ բանակցությունները դիվանագիտական գործընթաց են և դրանք ոչինչ չեն փոխում իրականում. «Եվս 30 տարի էլ կարող ենք բանակցել, ոչ մի սարսափելի բան էլ չկա»: