Համաշխարհային լիդերները ցավում են Անանի հեռացման համար

24

Համաշխարհային լիդերները ցավում են Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական Երկրների Լիգայի հատուկ միջնորդի` Քոֆի Անանի` պաշտոնից հեռացման համար և փնտրում են նոր միջնորդի հակամարտության կարգավորման համար: Օգոստոսի 2-ին Անանը հայտարարել է, որ մտադիր չէ իր առաքելությունը երկարաձգել, որի ժամկետը լրանում է օգոստոսի վերջին: Կես տարի լինելով այդ պաշտոնում` նա ծրագիր էր մշակել Սիրիային ճգնաժամից դուրս բերելու համար: Ծրագիրը բաղկացած էր 6 կետից: Չնայած պլանի արդյունավետությունը մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրվել: Շատ վերլուծաբաններ նշում են, որ Անանի ծրագիրը միակողմանի էր և հարցին լիաժեք լուծում չէր կարող տալ:

Նշենք, որ վերջին ամիսներին Սիրայում տիրող իրավիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև ավելի սրացավ և վերածվեց քաղաքացիական պատերազմի: Այնուամենայնիվ, Անանը, լքելով իր պաշտոնը, հույս է հայտնել, որ իրեն փոխարինողը կհիմնվի իրծրագրի վրա: