«Համաներման մասին» օրենքը շրջանցել է Չախալյանին

4

Ջավախքի քաղաքական -հասարակական գործիչ Վահագն Չախալյանի անունը դուրս է մնացել «Համաներման մասին» օրենքով ազատ արձակվածների ցանկից: Տեղեկացրել է Չախալյանի փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Չախալյանի փաստաբանը նշել է, որ իրենք դատարանում կբողոքարկեն որոշումը: Նշենք, որ շաբաթ օրը լուրեր էր տարածվել, որ այդ «Համաներման մասին» օրենքով ազատ է արձակվել նաև Չախալյանը:

Նշենք, որ «Համաներման մասին» օրինագիծը, որը Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին բոյկոտել էր, իսկ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել էր, կիրակի՝ հունվարի 13-ին, մտել է ուժի մեջ և արդեն 190 քաղբանտարկյալ ու դատապարտյալներ ազատ են արձակվել: Ազատ արձակվածների թվում են նաև Աջարիայի հայ համայնքի հայտնի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը Վրացական իշխանությունների կողմից ձերբակալել էր 2008-ին, իսկ 2009-ին դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: