Համանախագահները Բաքվում այցելել են հայկական եկեղեցի

3

Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) , ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այցելել են Բաքվի հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է APA-ն։

Նշենք, որ այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։