Հակառակորդի կրակոցից տուժել է երկու զինծառայող

6

Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գեւորգի Մադոյանը եւ Էռնեստ Միքայելի Սարգսյանը:

Հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ, ցինիկաբար անտեսելով Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաեւ սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշանը: