Հակառակորդի արկածախնդրությունը կանխվել է. Ա. Հովհաննիսյան

8

Ապրիլի 10-ին՝ կեսօրին, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ( «Նոյեմբերյան»), հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: ԱՏեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա մանրամանում է. «Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: