Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

6

ԱՄՆ-ի Եվրոպայի և Ասիայի հարցերով փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հույսեր ունի, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով և արդյոք նա հավատում է , որ մոտ ապագայում կողմերը կհասնեն փոխհամաձայնության, վերջինս նշել է. «Ինչպես ԱՄՆ, այնպես էլ Մինսկի խումբը հավատարիմ է մնում հակամարտության կողմերի հետ աշխատանքին: Նպատակը` ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է` շարունակական և խաղաղ ճանապարհով` Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա. ուժի չկիրառում, տերությունների տարածքային ամբողջականություն, և ազգերի ինքնորոշման իրավունք: Չնայած հիմնական սկզբունքների վրա աշխատանքը չավարտվեց Կազանում, քանզի 2 երկների նախագահները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ համաձայնության եկան միայն որոշ հարցերի շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կողմերը փորձում են փոխհամաձայնության հասնել: ԱՄՆ-ն օգնում է կողմերին պարզաբանելու իրենց դիրքորոշումները և հաղթահարել տարաձայնությունները` համաձայնության գալու համար: Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Միայն բանակցություններն են բերում երկարաժամկետ խաղաղության և կայունության, ստեղծում նոր հնարավորություններ տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»: