Հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է. Հասանով

9

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին: Տեղեկացնում է APA-ն:

«Ես այդ միջադեպերը համարում եմ միայն սադրանք: Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան այցելելը չի գոհացնում Հայաստանին հովանավորող երկրին: Հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:

Արդեն 20 տարի է` ԵԱՀԿ Մինսկի խԴրա հետ մեկտեղ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Հայտարարություններ անելը հեշտ է:

Եթե Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը, ապա Ադրբեջանի զինված ուժերը կարող են յուրաքանչյուր պահին ռազմական գործողություններ սկսել: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, ով իր ձեռքին է պահում հակամարտության կարգավորման բանալին իր օբյեկտիվ վերաբերմունքը կցուցաբերի»,- նշել է Հասանովը: