ՀՀԿ-ն նույնպես ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը

8

Մարտի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական կարգով պատգամավորների իր 253 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը:

ՀՀԿ-ն ներկայացրել է 253 հոգանոց համամասնական ցուցակ:

Կուսակցության համամասնական ցուցակում առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը` Սերժ Սարգսյան (Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ), Հովիկ Աբրահամյան (ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար), Տիգրան Սարգսյան (Հայաստանի վարչապետ), Տարոն Մարգարյան (Երևանի քաղաքապետ), Սամվել Նիկոյան (խորհրդարանի խոսնակ), Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան:

ՀՀԿ-ն նաև թեկնածուներ է առաջադրել 33 մեծամասնական ընտրատարածքներում: Թեկնածուների թվում են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Արտակ Սարգսյանը և Գարեգին Նուշիկյանը, Ռուբեն Հայրապետյանը: