ՀԱԿ-ի 6 պահանջները

8

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքով ՀԱԿ-ի ներսում քննարկումներ են ընթանում:
Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին կհնչեցնի Լևոն Տեր-Պետրոսյանը իր ՝ հունիսի 30-ի ելույթում:

Ընդդիմադիր գործիչը նաև հնչեցրեց իրենց վեց կոչերը իշխանություններին: Ներկայացնենք դրանցից մի քանիսը: Ըստ Զուրաբյանի`

«1. դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան

2. դադարեցնել տրանսպորտային բլոկադան

3. դադարեցնել երկխոսության վերաբերյալ ազգային անվտանգության և ոստիկանության կողմից սուտ տեղեկություններ տարածելը, իբր Տեր-Պետրոսյանը համաձայնել է ԱԺ նախագահ դառնալ կամ Կոնգրեսին պատրաստվում են ԱԺ-ում քսան տեղ տալ:

4. կիսաքայլերից անցնել երկխոսության լիարժեք ֆորմատի ձևավորման:

Զուրաբյանը խոսեց նաև Կազանի հանդիպման մասին և նշեց, որ «Կազանի հանդիպման, և ընդհանրապես ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումները պայմանավորված են լինելու երկու իրողությամբ:Մենք հիմա չգիտենք, այն կընդունվի, թե չի ընդունվի, բայց ընդունվելուց հետո մեր տեսակետը կպայմանավորվի բուն տեքստով»: