ՀԱԿ-ը 2012-ին կմտնի խորհրդարան

8

Իշխանություն-ընդդիմություն երկխոսության արմատները դեռ շատ են խորանալու` հասնելով մինչև խորհրդարան: Այսօր այս մասին հաստատել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «ՀԱԿ-ը կունենա իր տեղը, բայց թե որքան, ժողովուրդը կորոշի»:
Իսկ հենց արտախորհրդարանական ընդդիմության կողմից պնդվող արտահերթ ընտրությունների մասին Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն բերում է բացասական հեղինակություն երկրի համար: Նրա պնդմամբ, արտահերթ ընտրության անհրաժեշտություն չկա, քանի որ ԱԺ ընտրություններին մնացել է մեկ տարի և թե’ իշխանության, թե ընդդիմության համար քիչ ժամանակ կա: