ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի

4

Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին Երեւանում հանրահավաք և երթ է անցկացնելու: Երևանի քաղաքապետարանը փետրվարի 1-ին ի գիտություն է ընդունել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը:

Իրազեկման մեջ նշվում է, որ սույն թվականի մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ը Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20:00-ին, Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց-Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք-Իտալիայի փողոց-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: