ՀԱԿ-ը կերկխոսի միայն Տ. Առաքելյանին ազատելուց հետո

5

Հայ Ազգային Կոնգրեսը այսօր հայտարարեց, որ այսօրվա ՀԱԿ-իշխանական կոալիցիա հանդիպումը չի կայանալու: Այնուհետև ՀԱԿ-ը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ իշխանությունը չի կատարել իրենց պահանջները, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպը, երիտասարդների նկատմամբ բռնություններն ու դրանց աննախադեպ դաժանությունը, փաստաբանների ապօրինի ազատազրկումը և նրանց նկատմամբ կատարված բռնությունները, գործին ներգրավվելու մերժումը և դրանից բխող ձերբակալության ապօրինությունը վկայում են, որ գործ ունենք հալածանքների հետ, որոնք կրում են ակնհայտորեն քաղաքական բնույթ, ուստի Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում բոլոր ձերբակալվածներին դիտարկելու որպես քաղբանտարկյալներ:

Ըստ այդմ` Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաև հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո: