ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունը` ընդդիմություն, ԲՀԿ-ն` լռում է

6

Մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում խմբակցությունները պետք է հաստատեին իրենց դիրքորոշումները, ըստ այդմ` ԱԺ «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջի, հայտարարեցին, որ իրենք գործելու են որպես ընդդիմություն:

Ի դեպ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրեն ընդդիմության շարքերում չներառեց:

ՀՅԴ-ից Արմեն Ռուսատմյանը հանդես եկավ` նշելով, որ իրենք ընդդիմություն են:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս նշեց, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է: «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես ընդգծեց իրենց ընդդիմադիր լինելը: ԲՀԿ ներկայացուցիչները խախտեցին ԱԺ կանոնակարգը և այդպես էլ չհայտնեցին իրենց դիրքորոշումը: