ՀԱԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը

9

Հայ Ազգային կոնգրեսը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր համամասնական ցուցակը:

Կոնգրեսի ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ է ներկայացրել նաև մեծամասնական ընտրակարգով: Առաջադրվել են Վլադիմիր Կարապետյանը (թիվ 2 ընտրատարածք), Արամ Մանուկյանը (թիվ 4), Վահագն Խաչատրյանը (թիվ 8), Լևոն Զուրաբյանը (թիվ 9), Ռազմիկ Պետրոսյանը (թիվ 14), Մկրտիչ Սափեյանը (թիվ 15), Սասուն Միքայելյանը (թիվ 25) և այլք: