ՀԱԿ-ը` խաչմերուկում

13

Այն, որ ՀԱԿ-ն այս անգամ քարոզարշավի շրջանակներում որդեգրել է հակառակորդի հակաքարոզչության մոտեցումը` դա փաստ է, ընդ որում` անժխտելի: ՀԱԿ-ի և ժողովրդի հանդիպումների ժամանակ մեծամասամբ Լևոն Տեր Պետրոսյանն ու նրա համակիրները խոսում են ուրիշների բացթողումների և ոչ թե իրենց ձեռքբերումների և ապագա անելիքների մասին: Ի դեպ, նշելով, թե ապագա անելիքների մասին իրենք դեռ վաղուց են խոսել: Հետո ինչ: Այդ ով ժամանակ ունի, կամ որքանով է գեղեցիկ, մարդը, ով դեռ չի կողմնորոշվել իր ձայնը որ կուսակցությանն է տալու, գա ու պրպտի համացանցը` այստեղից-այնտեղից «քերի» ՀԱԿ-ի ծրագրերը: Հարկ ենք համարում նկատել, որ ՀԱԿ-ը միշտ կամ գրեթե միշտ դժգոհ է վերջին շրջանում իրականցվող ընտրություններից` ՏԻՄ-ից մինչև նախագահական, ուստի դժվար չէ եզրկացնել, որ այս անգամ էլ նրանք արդեն որոշել են, որ դժգոհ են լինելու` կապ չունի պատճառ կլինի, թե ոչ: ՀԱԿ-ն արդեն մայիսի 8-ից 20-ը միտինգների հայտեր է ներկայացրել: Այսինքն` ընտրություններից առաջ նրանք որոշել են, ընտրություններից հետո ամենօրյա միտինգներ անցկացնել: Նրանք նաև որոշել են, որ ՀԱԿ-ը այն միակ ընդդիմադիր ուժն է, որը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը: Հետաքրքիր է, ով է նրանց ներշնչել այդ զգացողությունը: ՀԱԿ-ը նաև վստահ է, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը իրենք են՝ մոռանալով ոչ վաղ անցյալի իրենց գործն ու փորձը:

Հոդվածը, բնավ նպատակ չունի ՀԱԿ-ին քարկոծել, կամ զբաղվել մյուս կուսակցությունների գովերգով, պարզապես, ակնհայտ է, որ վերջիններս գիտակցում են իրենց անկումը, դրա վառ ապացույցը վերջին շրջանում ԲՀԿ-ին «Էստի՜ համացեք»-ի կոչերն են, ավելի ճիշտ խնդրանքները: Մասնավորապես մի մեջբերում անեմ, նրա ելույթներից մեկից. «Համոզված եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն ի զորու է արմատապես փոխելու քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալու թե՛ սահմանադրական կարգի վերականգնման եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Այն միաժամանակ կարող է հիմք հանդիսանալ ընդդիմադիր ավելի լայն ճակատի ձեւավորման համար»: Իսկ ԲՀԿ-ն անահաղորդ է, գոնե այնքանով, որքանով ցույց է տալիս: Իսկ ՀԱԿ-ը կամ չի նկատում, կամ չնկատելու է տալիս, հակառակ դեպքում, մի քանի անգամ նման բարիդրացիական հարաբերությունների կոչով հանդես չէր գա` քաջ իմանալով, կամ գոնե կասկածելով, թե ԲՀԿ-ի թիկունքին ով է կանգնած: Մինչդեռ` Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահը, այլ բաներ էր խոսում` նույն հարթակներից: Ով գիտե, գուցե մեկ-երկու տարի հետո էլ կոչ անի Սերժ Սարգսյանին միանալ իր թիմին և ստեղծել ժողովրդավարական երկիր: Դե եթե հաշվի առնենք, որ նա այնքան էլ լավ չէր վերբերվում ԲՀԿ-ին, հիմա կարծիքը փոխել է, կարելի է նաև սպասել, որ Սարգսյանին էլ կկանչի, չէ որ ՀՀԿ-ն բացահայտում է իր վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակցության հանդեպ: Եվ գուցե բնավ պատահական չէ, որ նրանք, ովքեր ժամանակին «դոշ» էին տալիս ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի համար, այսօր արդեն լքել են այդ շարքերը. Ալեքսանդր Արզումանյան, Ժիրայր Սեֆիլյան, Խաչատուր Քոքոբելյան, Սամվել Հարությունյան, Արարատ Զուրաբյան և այլոք: Միամտություն է կարծել, թե նրանց ուղղակի նեղացրել են կամ վերջիններս են առանց պատճառի նեղացել: Կարելի է նաև կարծել, որ նրանք ճիշտ գաղափարների կրողներն են ու որոշել են, որ ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն իրենցը չեն: Ժամանակին 7-ի գործով մեղադրվող Ալիկ Արզումանյանը, կամ թեժ ՀՀՇ-ական, Վանո Սիրադեղյանի աջ ձեռք Արարատ Զուրաբյանը գուցե հասկացան, որ իշխանությունների հետ նույն ափսեից սնվողը չի կարող ամպագորգոռ խոսել, ոչ թե նրա համար, որ վատ է կերել, ու ձայնը չի «հերիքում», այլ` ամոթ է, ավելին` խայտառակություն, որին հավանաբար սովոր են ներկա ՀԱԿ-ականներն ու ՀՀՇ-ականները, և իրենց այդքան էլ վատ չեն զգում այս կարգավիճակում` խաչմերուկում: