ՀԱԿ ակտիվիստների վճիռը մնաց անփոփոխ

2

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի վճիռը և բողոքը մերժեց:

Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը մեղադրվում են 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի համար: