ՀԱԿ ակտիվիստները ճաղերի ետևում

5

Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներ՝ Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի, Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի և 316 հոդվածի առաջին մասին հատկանիշներով: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Նշենք, որ Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամաբ` օգոստոսի 9-ին, ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների միջև միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին. վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին: