Կ.Անդրեասյան. Մեզ մոտ վախերի հավասակշռութունը խախտված է

5

«Ես ցավով պետք է հայտնեմ, որ եւ այս, եւ այլ քրեական դեպքերով ՄԻՊ-ը հնարավորություն չունի միջամտելու: Ես ցավով եմ ասում, բայց դա օրենքն է,- հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ընդգծելով,-Նախանձում եմ քաղաքացիական ուժերին, քաղաքացիներին, որ կարող են արտահայտել իրենց կարծիքը, ես կարող եմ ժամեր շարունակ խոսել, թե այս ինչ այլանդակություն է, անթույլատրելի է, բայց դա կլինի միայն Կարեն Անդրեասյան մասնավոր խոսքը»,-ասաց նա:

Կ. Անդրեասյանը ցավով նշեց, որ եթե մյուսներից ուզում են խոսքեր ու ցավակցություններ, ՄԻՊ-ից սպասում են գործ, բայց սա այն դեպքերից է, երբ ՄԻՊ-ը չի կարող միջամտել:

Պաշտպանը շեշտեց, որ դեպքի կապակցությամբ կարող է միայն իր անձնական գնահատականը տալ. «Այս ամենը վախերի արդյունքն է: «Հարսնաքարը» մի ծանր քար է վախերի այն շարքի վրա, որտեղ մենք բոլորս միասին վախենում ենք տարբեր հզոր մկաններ ունեցող մարդկանցից, և այդ վախն անհաղթահարելի է, քանի դեռ չկան դատաիրավական նորմալ բարեփոխումներ:
Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն, մկանուտ երիտասարդը, որ ծեծելով սպանում է մեկ ուրիշին: Մեզ մոտ վախերի հավասակշռութունը խախտված է: Եվ այդ վախը անհաղթահարելի է, մինչեւ չլինի դատաիրավական լուրջ բարեփոխումներ»,-ասաց օմբուդսմենը: