Կցանկանայի արմատական և բեկումնային փոփոխություններ տեսնել երկրում

8

2011-ի ձեռքբերումների, կորուստների և քաղաքական վայրիվերումների մասին «Ազատ Ձայն» լրատվականի հետ խոսել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

-Պրն Մարտիրոսյան, տարին ավարտվում է, և ենթադրվում է, որ այս կամ այն չափով պետք է, որ քաղաքական դաշտում անցած տարվա ընթաքցում տեղի ունենցած լինեն կարևոր իրադարձություններ, որո՞նք եք Դուք առանձնացնում:

-Այո, իհարկե, եղել են այդպիսի իրադարձություններ: Ես կառանձնացնեի, մի քանիսը: Առաջինը համարում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, որը եզակի քաղաքական ակցիա էր, մինչ օրս նախադեպը չէր եղել, երկրոդը ես կառանձնացնեի երկխոսությունը, որը ուժեղացրեց իշխանություններին, թուլացրեց ընդդիմությանը և ոչինչ չտվեց հասարկությանը, 3-րդը` դա մեր կողմից առաջադրված լյուստրացիայի մասին օրենքն է, 4-րդը` փետրվարին ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը, որը մարտահրավեր էր` ուղղված հասարակությանը:

-Պրն Մարտիրոսյան, նշեցիք մի քանի իրադարձություններ, բայց այն ոչինչ չի տվել հասարակությանը, արդյո՞ք ճիշտ նկատեցի:

-Հասարակությանը բովանդակային առումով լուծում չենք առաջարկել, դա քաղաքական մեկ ուժի կարողություններից վեր է: Ես այստեղ «Ժառանգության» մեղքը նվազ եմ տեսնում, քանի որ մենք և’ մարտի 1-ին, և’ մարտի 17-ին ներկա ենք եղել հանրահավաքին, պատրաստ ենք եղել համատեղ պայքարին: Պետք է նշեմ, որ երկխոսության ժամանակահատվածը և նախորդող հատվածը սխալ օգտագործվեց:

-Իսկ արտաքին քաղաքական դաշտում, ի՞նչ կառանձանցնեիք, որ տեղի ունեցավ, նախորդ տարվա ընթացքում:

-Ռուսական ռազմակայանների կառուցման հետաձգումը: Եթե դեռ 10 տարի կար, ինչ իմաստ ուներ, հետաձգել ևս 49 տարի: Պետք է առանձնացնեմ, նաև Սարկոզիի այցը Հայաստան, և այստեղ բավականին հետաքրքիր խոսքեր ասվեցին` էներգետիկ առումով:

-Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում 2011-ին ի՞նչ-որ բան փոխվեց:

-Ոչ, առաջընթաց ես չեմ տեսնում:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2012-ի հետ, արդյո՞ք այն քաղաքական դաշտ կբերի փոփոխություններ:

-Նախորդ տարվա հետագիծը հաշվի առնելով, ես առանձնապես մեծ հույսեր չունեմ:

-Իսկ ի՞նչ կցանականյիք տեսնել, եկող տարի: Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի, հաջորդ տարին ամփոփելու ժամանակ, ավելի կարևոր իրադարձություններ կարողանանք մենք և Դուք մատնանշենք:

-Կցանկանայի արմատական և բեկումնային փոփոխություններ տեսնել երկրում:

-Շատերը կարծում են, որ արմատական փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն բերի:

-Ես այդպես չեմ կարծում, այդ փոփոխությունների պակասի պատճառով է, որ հիմա արտագաղթը և աղքատությունը շատացել է:

-Լավ, իսկ ի՞նչ է ենթադրվում Ձեր ասած` արմատական փոփոխություններից:

-Վա~յ, այնքան շատ բաներ: Ես կնշեմ, մի քանիսը: Օրինակ` ընդդիմությանը տալ բավականին լծակներ, սահմանադրական փոփոխություններ, առաջին անհրաժեշտ ապրանքների ոլորտում մոնոպոլ դիրքի վերացում և այլն:

-Իսկ ինչի՞ կամ ո՞ւմ շնորհիվ կլինի, այդ ամենը: Արդյո՞ք կա մի ուժ, ով կարող է այդ ամենն իրագործել:

– «Ժառանգության» շնորհիվ միանշանակ կարող է իրագործվել: Ամբողջ խնդիրն այն է, որ այն կարող է այս պահին իրագործել միայն իշխանությունը, այն էլ այս պահին չի ցանկանում:

-Իսկ ի՞նչ անեն այն ուժերը, որոնք կարող են, բայց այս պահին չեն կարող իրագործել:

-Պետք է գան իշխանության գլուխ: