Կրպակատերերը պայքարում են Փափազյան փողոցում

8

Կրպակների ապամոնտաժման գործընթացը այլևս սկսված է: Այս պահին Արաբկիր համայնքի Փափազյան փողոցում հավաքված ոստիկաններն ու բերետավորները շղթայել են տարածքի կրպակները, որ դրանց ոչ ոք չկարողանա մոտենալ և իրենք հանգիստ կարողանան իրականացնել կրպակների ապամոնտաժման գործընթացը: Կրպակի տերերն էլ իրենց հերթին բողոքում են, փորձում են պայքարել իրենց մի կտոր հացի համար: Փափազյան փողոցում էին նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշել է, որ բացի թերթի կրպակներից քաղաքում ուրիշ կրպակներ չեն գործելու: