Կրկին կնիքն անհետացել է

54

Կնիքի անհետացման ևս մեկ խնդիր. «Մենք ընտանիքով գնացինք ընտրության, եկանք ու երբ իմացանք, որ այդպիսի խնդիր կա, ուշադրություն դարձրինք նաև մեր անձնագրերին, տեսանք, որ կնիքն անհետացել է: Բայց ես իմ աչքով եմ տեսել, որ կնքել են անձնագրի էջը: Փոքր կնիք էր»,-ասում է թիվ 12/18 ընտրատեղամասում քվեարկած Հռիփսիմե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8.00-ից մեկնարակել է քվերակությունը: Այդքան ցանկալի ԱԺ-ի աթոռների համար պայքարում են 9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն և մեկ դաշինք, որոնք են` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), ինչպես նաև «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով կպայքարեն պատգամավորի 138 թեկնածուներ` առաջադրված հանրապետության 41 ընտրատարածքներում: