Կրասնոդարի աղետից զոհվածների թվում՝ 2 հայ

11

ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի:

Մանրամասները ճշտվում են: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային Կառավարման կենտրոնում ստեղծվել է թեժ գիծ`010 36 02 97, 060 44 03 41:
Ըստ աղբյուրի, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջին տվյալներով մահացել է 170 մարդ: Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են 205-ը, որոնցից 48-ը երեխաներ են: