«Կյանքի ծառ» -ը ստացավ «Ոսկե արմավենի»

11

«Կյանքի ծառ» ֆիլմը ստացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին» : Ֆիլմի ռեժիսորը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ներկա չէր մրցանակաբաշխությանը: Տերանսա Մալիկի մրցանակը ստացավ պրոդյուսեր Բիլլ Փոլանդը:

Կաննի այս փառատոնը քննադատների կարծիքով իր բնույթի մեջ խիստ անսովոր էր: Նախ, որ մրցանակ ստացող ֆիլմի ռեժիսորը ներկա չէր, լավագույն դերասանուհին դարձավ փառատոնից դուրս վռնդված ռեժիսորի ֆիլմում խաղացած դերասանուհին, իսկ լավագույն տղամարդկային դերի համար մրցանակ ստացած դերասանը ոչ մի խոսք չարտաբերեց: Նշենք, որ լավագույն դերասանուհին դարձավ Կիրստեն Դանստը «Մելանխոլիա» ֆիլմից, իսկ լավագույն դերասանը Ժան Դյուժարդենը` «Արտիստ» ֆիլմից: