Կեղծ ազդակնե՞ր

8

Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հարցը արծարծվում է ամեն օր, ու յուրաքանչյուր մարդ, որ մի փոքր խոսում է քաղաքական թեմաներով, անպայման վստուհությամբ հայտարարում է, որ Պուտինի նախագահ դառնալու նկրտումները միանշանակ կազդեն Քոչարյանի նուրբ լարերի վրա ևս: Չնայած որպես կոնկրետ քաղաքական ուժ նախկին նախագահը դեռևս չի ներկայանում, բայց տարբեր մեսիջների ու մանկլավիկների միջոցներով որոշ ազդակներ է հաղորդում: «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքն այլ է այս հարցում:

FVN. Տիկին Ալավելրդյան ՌԴ նախկին նախագահ, այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել գալիք նախագահական ընտրություններին: Ինչ եք կարծում, այդ հանգամանքը որևէ ազդեցություն կունենա հայ քաղաքականության մեջ:

Լ. Ա. Հայկական քաղաքականությունը կարծում եմ չափազանցնում է ռուսական քաղաքական դաշտի նշանակությունը իր կյանքում: Ռուսաստանն անցնում է իր ծրագրած ուղին և ես ողջամիտ չեմ համարում, որ մեկ իշխանությունը ղեկավարի անընդմեջ: Ճիշտ է, որ 10 տարին մեկ իշխանափոխություն լինի` բառիս բուն իմաստով, այլ` ոչ թե աթռոի փոփոխություն: Այն կազդի մեր քաղաքականության վրա թե ոչ կարծում եմ, որ ոչ, քանի որ մենք խորքային, արմատապես կապված չենք Ռուսաստանի հետ, որ իրենց քաղաքական փոփոխությունից, այստեղ ևս փոփոխություններ լինեն:
FVN. Ինչ եք կարծում, եթե Պուտինը գա իշխանության գլուխ, արդյոք ՀՀ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Ռոբերտ Քոչարյանը:
Լ. Ա. Դա կստացվի ոչ լիարժեք պետության տխուր դեմք: Չեմ կարծում թե գերպետություններից մեկի` Ռուսաստանի փոփոխությունը այտեղ ազդի: Այլ հարց է, թե նրանք անձնական ինչ կապեր ունեն: Ես կցանականայի, որ Ռոբերտ Քոչարյանը, ում հասցեին այդքան բացասական խոսքեր են հնչում տարբեր մարդկանց կողմից, ոչ թե կցորդ լինի, այլ քաղաքական ուժերի ու պետությունների, այլ` լինի ինքնուրույն: