Երևան քաղաքի ավագանին այսօրվա նիստում միաձայն հավանություն է տվել «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին: Ընկերությունը զբաղվելու է վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ:
Մայրաքաղաքում նախատեսվում է տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի: Երևանում կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ: Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա` հասնելով 84–ի:













