Կարուսելները փորձաքննության փուլում են

3

Կարուսելների սեզոնը բացվել է, սակայն «այս տարի գրանցված 108 կարուսելներից փորձաքննություն են անցել դեռևս 42-ը, 23 կարուսելի ուսումնասիրություն ընթացքի մեջ է, և 43 կարուսելի փորձաքննության ենթարկելու ժամկետը դեռ չի եկել» ,- նշում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը:

Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանում գրանցված է 108 կարուսել` 71-ը Երևանում, 6-ական Վանաձորում և Ղափանում, 19-ը Գյումրիում։ Օրենքի պահանջին համապատասխան դրանք տարին մեկ անգամ պետք է անցնեն փորձաքննություն և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո իրավունք է տրվում դրանք շահագործել։