Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալ:
Նշենք, որ «Գազպրոմբանկը» իր հիմնական ցուցանիշներով մտնում է Ռուսաստանի խոշոր բանկերի եռյակի մեջ, և երրորդ տեղն է զբաղեցնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ցուցակում իր սեփական կապիտալի չափերով:













